211652_close_icon
views-count2206 դիտում article-date 09:19 27-12-2015

Նոր տարին սպաները կնշեն նոր բնակարաններում. ֆոտոռեպորտաժ

Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վանաձորում մասնակցել է սպաների ու նրանց ընտանիքների համար նախատեսված ծառայողական բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, այլ բարձրաստիճան զինվորականներ: Սեյրան Օհանյանը, շնորհավորելով սպաներին և նրանց ընտանիքների անդամներին բնակարանամուտի կապակցությամբ, նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումն ու սոցիալ-կենցաղային հարցերը մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում և արվում է հնարավորը ամենը, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ մնալով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը անցկացրեց բնակելի շենքի տնօրհնեքի արարողությունը: Խորհրդանշական կարմիր ժապավենի հատման հանդիսավոր արարողությունը Սեյրան Օհանյանը իրականացրեց բնակարանամուտը տոնող սպաների երեխաների հետ միասին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, սպաներին և նրանց ընտանիքի անդամներին շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց արգասաբեր և հայրենանվեր գործունեությամբ բեղուն տարի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր