Շղթայական ավտովթար Երևանում, բախվել են Opel-ը, Nissan-ը և Mercedes-ը. կա վիրավոր
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով:
Ժամը 17:00-ի սահմաններում Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Հարություն Դոլարյանի վարած Opel մակնիշի 33 OT 883 համարանիշի, 31-ամյա Խաժակ Ավագյանի վարած Nissan մակնիշի 34 ՍZ 857 համարանիշի և 37-ամյա Գագիկ Բդոյանի վարած Mercedes Benz մակնիշի 50 DD 050 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 52-ամյա Ծաղիկ Գզիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի