211652_close_icon
views-count12486 դիտում article-date 19:38 24-12-2015

«Դե ֆակտո» ամսագրի 10-ամյակը` սահմանամերձ գյուղում. կատարվեց ճիշտ որոշում և հայտնի է «Տարվա մարդ» հերոսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Slaq.am.

Դե Ֆակտո ամսագրի աշխատակազմն այսօր Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն համայնքում էր: Այստեղ ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը Տավուշի մարզպետին հանձնեց «Տարվա մարդ» արձանիկը, որին այս տարի արժանացել էին սահմանին ապրող գյուղացիները: Համայնքում հյուրերին ջերմությամբ դիմավորեցին: Մենուա Հարությունյանը ու իր ընկերները գյուղացիներին հանձնեցին կենցաղային տեխնիկա, ինչպես նաև գումարային օգնություն: Իսկ երեխաներին՝ դպրոցական պարագաներ: Մենուա Հարությունյանը շնորհավորեց գյուղացիների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, և մաղթեց արիություն, կամք ու խաղաղություն: Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Չնայած ապրելով սահմանին ու ամեն օր լսելով թշնամու կրակոցների ձայնը, վազաշենցիները չեն դադարում հավատալ, որ կգա մի որ, երբ այլևս չեն վախենա հանգիստ շրջել իրենց գյուղում: Մանրամասներն` [url=http://www.slaq.am/arm/news/1070484/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր