1421 դիտում
17:14 24-12-2015
Արթուր Ալեքսանյան. Ինձ համար մեծ պատիվ է երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ դառնալը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, 2015 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ Արթուր Ալեքսանյանը մեծ հաջողություն է համարում երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ դառնալը:
«Ինձ համար մեծ պատիվ և հպարտություն է երկրորդ անգամ անընդմեջ դառնալ Հայաստանի լավագույն մարզիկ: Հայաստանը մարզական երկիր է և հարուստ սպորտային պատմություն ունի, իսկ լինել մեր երկրի լավագույն մարզիկը, դա մեծ հաջողություն է: Իմ հիմնական նպատակը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է ըմբիշը:
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 34 լրագրող: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:
Նմանատիպ նյութեր
2125 դիտում
22:10 11-11-2023
40 տարեկանում ԱԱ-ի արծաթե մեդալակիր դառնալը մեծ պատիվ է. Վահրամ Գրիգորյան
5109 դիտում
17:13 17-11-2017
Գվարդիոլան երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ
Այս բաժնից
22630 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
3013 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2398 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»