1831 դիտում
22:10 11-11-2023
40 տարեկանում ԱԱ-ի արծաթե մեդալակիր դառնալը մեծ պատիվ է. Վահրամ Գրիգորյան
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Վահրամ Գրիգորյանն աշխարհի առաջնության արծաթե մեդալը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Ինչը՞ խանգարեց չեմպիոնության համար. տարիքս, ժամանակը … արդեն 40 տարեկան եմ: Այս տարիքում աշխարհի առաջնության արծաթե մեդալին արժանանալը մեծ պատիվ է ինձ համար, մեր ազգի համար: Իմ ազգն ու իմ հողն ինձ ուժ տվեցին: Ես բնավորություն ցույց տվեցի ու կարողացա պատվով ներկայանալ»,- ասել է Վահրամ Գրիգորյանը, գրում է ArmSport.am-ը։
Հիշեցնենք՝ մրցումային երկու օրերի արդյունքներով Հայաստանի հավաքականներն արդեն 6 մեդալ են նվաճել: Երեկ ԱԱ-ի բրոնզե մեդալներին արժանացել էին Սարգիս Վարդանյանը (մարտական սամբո, 79 կգ քաշային կարգ) Արման Ավանեսյանը (մարտական սամբո, 98 կգ) և Վարսիկ Գրիգորյանը (54 կգ): Իսկ այսօր Աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացան ու պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնեցին Արամ Աղաջանյանն ու Վահրամ Գրիգորյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Չալյանն էլ դարձավ բրոնզե մեդալակիր:

Նմանատիպ նյութեր
1109 դիտում
17:14 24-12-2015
Արթուր Ալեքսանյան. Ինձ համար մեծ պատիվ է երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ դառնալը
1684 դիտում
20:50 11-11-2023
Վահրամ Գրիգորյանը՝ սամբոյի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
1103 դիտում
11:41 19-05-2014
«Բանանցը»՝ չեմպիոն, «Շիրակը»՝ արծաթե, «Միկան»՝ բրոնզե մեդալակիր
Այս բաժնից
5559 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
664 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ