Բունդեսլիգայի պաշտոնական ալիքը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի ամանորյա շնորհավորանքը՝ հայերեն լեզվով. տեսանյութ
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է Գերմանիայի Բուդեսլիգայում հանդես եկող լեգեոներների շնորհավորանքները՝ Սուրբ ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ:
Նշենք, որ լեգեոներները, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իրենց մաղթանքները կատարել են հարազատ լեզուներով: