9002 դիտում
16:21 01-01-2019
Հենրիխ Մխիթարյանի ամանորյա շնորհավորանքը
Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական ուղերձ է հղել ամանորյա տոների կապակցությամբ.
«Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ: Թող 2019թ. բոլորիս համար լինի առողջության, նպատակների իրականացման և խաղաղության տարի:
Նոր տարում պետք է աշխատենք հասնելու շատ ավելի մեծ հաջողությունների և ձգտենք լինելու լավագույնը մեր սկսած գործում:
Մեր պատասխանատվությունն է նաև խրախուսել երիտասարդներին հասնելու այնքան հեռուն, ինչքան իրենց երազանքներն ու աշխատասիրությունը թույլ կտան: Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր սահմանները պաշտպանող քաջ զինվորներին:
Ապրենք այնպիսի երկրում, ուր պաշտպանված և երջանիկ է ամեն քաղաքացի: Մաղթում եմ բոլորիդ հաճելի ժամանց ձեր սիրելիների շրջապատում և ուրախ ՆՈՐ ՏԱՐԻ!»,- գրել է Մխիթարյանը Facebook-ի իր պաշտոնական էջում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3499 դիտում
16:15 24-12-2015
Բունդեսլիգայի պաշտոնական ալիքը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի ամանորյա շնորհավորանքը՝ հայերեն լեզվով. տեսանյութ
4338 դիտում
17:09 01-01-2015
«Նոր տարին մենք պետք է սկսենք նոր հավատով ու գործնական ոգով». Գագիկ Ծառուկյանի ամանորյա շնորհավորանքը. տեսանյութ
Այս բաժնից
241 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
811 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան