211652_close_icon
views-count981 դիտում article-date 16:34 23-12-2015

Կայացել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-երկրորդ փուլ» ծրագրի Վերստուգող կոմիտեի հերթական նիստը

ՀՀ արդարադատության նախարարությունում դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-երկրորդ փուլ» ծրագրի Վերստուգող կոմիտեի հերթական նիստը: Նիստին մասնակցել են արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, նախարարի տեղակալներ Սուրեն Քրմոյանը, Վիգեն Քոչարյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը, ինչպես նաև՝ ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի, Դատական դեպարտամենտի, Փաստաբանների պալատի, Գլխավոր դատախազության և քաղաացիական հասարակության ներկայացուցիչներ, այլք: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Արդարադատության նախարարությունը հետևողական է ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների կատարմանը թե՛ օրենսդրական, թե՛ անհրաժեշտ գործողությունների ու ծրագրերի իրականացման առումով և հորդորել փորձագետներին ինտենսիվ աշխատել ծրագրի ընթացիկ փուլի համար նախատեսված միջոցառումների ամփոփման և համապատասխան փաստաթղթերի վերջնական տեսքի բերման ուղղությամբ: Ըստ նրա՝ շատ շուտով հասանելի կլինի նաև ՀՀ նախագահի 2012թ. հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է վերոնշյալ ծրագրով նախատեսված 3-րդ հատկացման հատուկ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձել է ծրագրից բխող համալիր բարեփոխումներին: Դրանք վերաբերում են պրոբացիոն ծառայությանը, դատախազների, քննիչների, փաստաբանների վերապատխաստումներին, ինչպես նաև՝ դատապարտյաների համար իրականացվող կրթական ծրագրերին, Քրեական դատավարության նոր օրենսգրքին, «Արմավիր» ՔԿՀ նոր մասնաշենքերի բացմանը, խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող գործողություններին և այլն: Սուրեն Քրմոյանի տեղեկացմամբ, ներդրվում են օրենսդրական այնպիսի կարգավորումներ, որոնք նպաստելու են այլընտրանքային պատժամիջոցների ինստիտուտի զարգացմանը, ազատությունից զրկելու պատժի տեսակի կիրառման նվազեցմանը, ՔԿՀ-ներում բուժսպասարկման որակի բարձրացմանը, դատապարտյալների համար նվազագյուն բնակտարածքի, ինչպես նաև՝ նրանց զբաղվածության ապահովման խնդիրների լուծմանը: ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանն իր խոսքում ընդգծել է, որ Արդարադատության նախարարության հետ այս ոլորտում իրենց համագործակցությունը հաջող է ընթանում՝ մասնավորապես նշելով, որ արդեն 2016 թվականի մարտին կանխատեսվում է Գնահատող հանձնախմբի այցելությունը Հայաստան: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են սահմանել աշխատանքային նախնական վերջնաժամկետ՝ կատարված աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար: [b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]

Նմանատիպ նյութեր