1949 դիտում
17:01 22-07-2015
Կայացել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-երկրորդ փուլ» ծրագրի Վերահսկող կոմիտեի նիստը
ՀՀ արդարադատության նախարարությունում հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-երկրորդ փուլ» ծրագրի Վերահսկող կոմիտեի նիստը:
Վերջինին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն, Արդարադատության նախարարության դատաիրավական ԾԻԳ-ի տնօրեն Գեորգի Խաչատրյանը, Արդարադատության նախարարության միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետ Գևորգ Տումանովը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ծրագրերի համակարգող Դավիթ Ավագյանը. ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ դատական դեպարտամենտի, հասարակական կազմակերպությունների ներկայաչուցիչներ և ԵՄ փորձագետներ:
Արսեն Մկրտչյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ համագործակցության նման ձևաչափն անչափ կարևոր է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման առումով: Նա բարձր է գնահատել Հայաստանում արդարադատության ոլորտի թափանցիկության և պրոֆեսիոնալիզմի աճին ուղղված ԵՄ ջանքերը:
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել ներկայացնելու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք կարող են օգնել եվրոպացի գործընկերներին առկա իրավիճակի և կատարված աշխատանքների մասին համապարփակ տեղեկատվություն ունենալու, դրանք գնահատելու և հետագա աշխատանքները կազմակերպելու համար:
Արսեն Մկրտչյանի խոսքով՝ բոլոր ջանքերը ներդրվում են առկա պայմանավորվածություններն ամբողջապես իրականացնելու ուղղությամբ, տարվում են հստակ աշխատանքներ, որպեսզի սահմանված ժամկետում դրանք ավարտին հասցվեն: «Շատ ենք կարևորում ոլորտի թվայնացման և բոլորի համար հասանելի տեղեկատվության ապահովման աշխատանքները, որոնք մեր գործունեության առաջնահերթություններից են: Այս ուղղությամբ իրականացվում են լրջագույն քայլեր»,-նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը ԵՄ հետ համագործակցության խորացման պատրաստակամության համար և կարևորել մոտեցումների ու դիրքորոշումների համապատասխանեցումը քննարկվող հարցերի վերաբերյալ: Ըստ նրա՝ արդարադատության ոլորտի բարեփոխումները Հայաստանում ԵՄ կարևոր ուղղություններից են, իսկ Արդարադատության նախարարությունը միշտ բաց է եղել համագործակցության համար: Նա հույս է հայտնել, որ սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտին կհասցվեն և կանցնեն հաջորդ քայլերին, քանի որ 2015 թվականաին մեկ այլ ծրագիր է նախատեսվում իրականացնել:
«Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-երկրորդ փուլ» ծրագրով նախատեսված մի շարք նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Արդարադատության նախարարության դատաիրավական ԾԻԳ-ի տնօրեն Գեորգի Խաչատրյանը:
Զեկույցում անդրադարձ է կատարվել անկախ և թափանցիկ դատավարությանը, Արդարադատության ակադեմիայի գործունեության, անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու որակի բարձրացմանը, վեճերի այլընտրանքային լուծման մոդելներին և այլ հարցերին:
Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ բոլոր առկա դրույթների ուղղությամբ տարվել ու տարվում են հստակ աշխատանքներ: Մասնավորապես՝ արդեն սահմանվել են միջազգային չափանիշներին համապատասխան վիճակագրական վարման ընթացակարգեր, իրականացվում են թվայնացման աշխատանքներ, հանրությանը հասանելի դատական արխիվների և վիճակագրության համար օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով ապահովվել է տեղեկատվական հասանելիություն: «Անվճար իրավաբանական օգնության հասանելիության, ինչպես նաև որակի բարձրացման նպատակով իրականացվել են շահառուների շրջանակների ընդլայնման աշխատանքներ, ուշադրության կենտրոնում են հանրային պաշտպանի գրասենյակները, որոնք հագեցվել են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով»,- ասել է ԱՆ դատաիրավական ԾԻԳ-ի տնօրենը:
Վեճերի այլընտրանքային լուծման ուղղությամբ, ըստ Գեորգի Խաչատրյանի, մշակվել են համապատասխան մոդելներ՝ արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ օրենսդրական կարգավորումների տեսքով, մշակվել է համապարփակ դասընթաց արբիտրաժի էության, արբիտրաժային որոշումների ճանաչման և կիրառման վերաբերյալ և ներառվել է դատավորների ու փաստաբանների շարունակական վերապատրաստման ծրագրի մեջ:
Նիստի ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքները և ավարտին հասցնելու ձեռք բերված պայմանավորվածությունների ողջ փաթեթը:
[b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/b]
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
21:20 15-03-2016
Տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի Վերստուգող կոմիտեի նիստը
Այս բաժնից
739 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
715 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
832 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ