912 դիտում
16:40 21-12-2015
228 ստուգմամբ պետբյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել ավելի քան 17 միլիարդ դրամ. ՀՀ Ֆիննախ
2015 թվականի ընթացքում Ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության կողմից, ինչպես նաև նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրած 228 ստուգմամբ արձանագրվել և պետբյուջե գանձման է առաջադրվել ավելի քան 17 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն` նախորդ տարվա 3 միլիարդ 400 միլիոն դրամի դիմաց կամ միջինը մեկ ստուգման արդյունքով հայտնաբերվել է շուրջ 75 մլն դրամ` նախորդ տարվա 27 մլն դրամի փոխարեն:
Ըստ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Սամվել Ավետիքյանի, հայտնաբերված գումարների շուրջ 10 մլրդ դրամն արդեն իսկ վերականգնվել է պետբյուջե (շուրջ 4 մլրդ դրամն արձանագրվել է ընթացիկ տարվա IV-րդ եռամսյակում): «2015-ի բարձր ցուցանիշներն արդյունք են հատկապես ստուգումների ընթացքում կիրառվող նորարարական մոտեցումների:
Ֆինանսների նախարարի հանձնարարությամբ վարչությունն ակտիվ համագործակցել է այլ նախարարությունների, պետական գերատեսչական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հարկային և մաքսային մարմինների հետ»,-ընդգծել է Սամվել Ավետիքյանը: Այսպես, հսկողական գործառույթների ընթացքում կատարվել է պետական գերատեսչությունների 328 և օտարերկրյա 24 հարցում, ինչպես նաև համանման գործունեություն իրականացնող կամ նույն ապրանք ներկրող-իրացնող ավելի քան 100 կազմակերպությունների: Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն իր գործառույթներն իրականացնելու շրջանակում դիտարկել է Ֆինանսների նախարարության այլ ստուգող ստորաբաժանումների իրականացրած ավելի քան 1400 ստուգման ընթացք, որի արդյունքում վարչության մասնագետների մատնանշած ուղղություններով արձանագրվել է շուրջ 250 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն:
Հսկողություն է իրականացվել անշարժ գույքի օտարման մասով առաջացող հարկերի հաշվարկների նկատմամբ: Վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած թերությունները շտկելու նպատակով 5 դեպքով ներկայացված ճշտգրտված հաշվետվություններով բյուջե է վերականգնվել 146 մլն դրամ հարկ: Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն ընթացիկ տարում իրականացրած 240 ուսումնասիրություններով` պահանջված 47,2 մլրդ դրամից հաստատել է վերադարձման ենթակա շուրջ 40 մլրդ դրամ ԱԱՀ-ի գումար:
Տարվա ընթացքում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով բյուջեից վերադարձվել է 43,7 մլրդ դրամ` նախորդ տարվա 38,5 մլրդ դրամի դիմաց, կամ 5,2 մլրդ դրամով ավել: 2015թ. հունիսից գործող օրենքի համաձայն, հիպոթեքային վարկի տոկոսների մարման նպատակով շուրջ 300 մլն դրամ եկամտային հարկի գումար է վերադարձվել` կառուցապատողներից անշարժ գույք ձեռք բերած ֆիզիկական անձանց:
Սամվել Ավետիքյանի խոսքով` վարչությունն առանձնակի ուշադրություն է դարձնում նաև վերջին 3 տարիներին ստուգումների ցանկում չընդգրկված կազմակերպությունների տնտեսական գործունեությանը. «Ֆինանսների նախարարությունը վճռական է խախտումներ և թերհայտարարագրումներ թույլ տված տնտեսվարողներին բացահայտելու հարցում»:
[b]ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
1459 դիտում
14:48 23-12-2015
ՕՀՎ 8-րդ բաժնի կողմից պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 7.2 մլրդ դրամ
Այս բաժնից
787 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել