Թուրքիայում որոշ ընդդիմադիր խորհրդարանականներ հնարավոր է՝ զրկվեն անձեռնմխելիությունից
Թուրքիայում խորհրդարանի մի քանի անդամների՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, հնարավոր է, որ զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից, հաղորդում է Milliyet պարբերականը:
Որպես պատճառ՝ թերթը նշում է այն հանգամանքը, որ ընդդիմադիր պատգամավորները հարում են Քրդական աշխատավորական կուսակցության գաղափարներին և պաշտպանում նրա գործողությունները:
Նշվում է նաև, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախօրեին քննադատական ելույթով է հանդես եկել ԴԺԿ-ի հասցեին: