Նավթի համաշխարհային գները շարունակում են ռեկորդային անկումը՝ հասնելով մինչև 2004 թվականին գրանցված ցուցանիշներին, հաղորդում է Gazeta.ru-ն:
Brent էտալոն նավթի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 1,34 տոկոսով՝ կազմելով 1 բարելի դիմաց 36,14 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում իջել է 0.58 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 34,53 ԱՄՆ դոլար: