Այսօր համերաշխության միջազգային օրն է
2005թ-ի դեկտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան որոշում կայացրեց, որ Մարդկանց համերաշխության միջազգային օրը
նշվելու է դեկտեմբերի 20-ին:
Այդ օրն ամրագրվեց ՄԱԿ ԳԱ բանաձեւով, որը նվիրված էր աղքատության հաղթահարման ՄԱԿ գործունեության առաջին տասնամյակին:
ՄԱԿ բանաձևը վկայակոչում է Հազարամյակի հռչակագիրը, որում ասվում է, որ համերաշխությունը 21-րդ դարում դառնալու է մարդկության հիմնարար արժեքներից մեկը:
Կարևոր է նաև, որ միմյանց հետ համերաշխ ապրելուց բացի, մեզանից յուրաքանչյուրը համերաշխ ապրի նաև ինքն իր հետ: