Հայտնի է «Միսս աշխարհ-2014» մրցույթի հաղթողը
Հարավաֆրիկյան Հանրապետության մասնակիցը հաղթել է «Միսս աշխարհ-2014» մրցույթում, որն անցկացվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:
22-ամյա գեղեցկուհի Ռոլեն Շտրաուսը սովորում է բժշկական ինստիտուտի 4-րդ կուրսում և երազում է բժիշկ դառնալ:
Երկրորդ տեղում Հունգարիայի ներկայացուցիչն է, իսկ երրորդ տեղում` ԱՄՆ-ի: