211652_close_icon
views-count2803 դիտում article-date 16:24 19-12-2015

Իրանը առաջիկա օրերին Ռուսաստան կարտահանի մոտ 9 տոննա հարստացված ուրան. ԶԼՄ-ներ

Առաջիկա օրերին Իրանը Ռուսաստան կուղարկի շուրջ 9 տոննա հարստացված ուրան, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական IRNA-ին: IRNA գործակակության փոխանցմամբ էլ՝ տեղեկությունը հաստատել էԻրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին: Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ Իրանի իշխանությունները մտադիր են Ռուսաստանին վաճառել 10 տոննա հարստացված ուրան: Նշենք, որ այդ երկիրը տարեկան արտադրում է մոտ 300 կգ հավելյալ հարստացված ուրան, սակայն չի կարող այն օգտագործել կամ պահպանել երկրիներսում՝ միջազգային գերտերությունների հետ կնքած համաձայնագրի պատճառով, այդ իսկ պատճառով բանակցություններ է վարում Ռուսաստանի և այլ երկրների հետ՝ այն վաճառելու համար:

Նմանատիպ նյութեր