211652_close_icon
views-count2421 դիտում article-date 13:11 19-12-2015

Բեռնում մեկնարկում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը. panorama.am

Քիչ անց Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կառավարության ընդունելությունների տան Լանդգուտ Լոն (Landgut Lohn) ամրոցի այս դահլիճում տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, որից հետո կկայանա նախագահներ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը, հաղորդում է [url=http://www.panorama.am/am/news/2015/12/19/aliev-sargsyan-meeting/1501577]panorama.am[/url]-ը: Այս պահին դահլիճը դեռ դատարկ է: Կուլուարներում քննարկման հիմնական թեման վերջին օրերին ակտիվացած Ադրբեջանի դիվորսիոն գործողություններն են, դրա արդյունքում ուժեղացած սահմանային լարվածությունը և զոհերը: Բոլորի զարմանքն է առաջացրել այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը արդեն երրորդ օրն է Բեռնում և Ժնևում զբաղված է նախատոնական շոփինգով: [url=http://www.panorama.am/am/news/2015/12/19/aliev-sargsyan-meeting/1501577]Panorama.am[/url]-ի թղթակիցը նախագահների հանդիպման մանրամասները կներկայացնի Բեռնից:

Նմանատիպ նյութեր