2245 դիտում
22:10 04-02-2020
Բեռնում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի գերատեսչությունների միջև
Փետրվարի 3-ին Բեռնում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի պաշտոնակատար Քրիստինա Մարտի Լանգը (Krystyna Marty Lang)։
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-շվեյցարական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ կատարվեց տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Այդ համատեքստում, շեշտվեց նախորդ տարում Հայաստանից Շվեյցարիա արտահանման ծավալների աճը։
Կողմերն անդրադարձան Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող գործունեությանը, քննարկեցին համագործակցության հաջորդ` 2021-2024 փուլում, Գործակալության կողմից Հայաստանում իրականացվելիք ծրագրային հիմնական ուղղություները։
Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։
Խորհրդակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և գլոբալ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կողմերը ծանոթացան տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին։
Ավետ Ադոնցը Քրիստինա Մարտի Լանգին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը։
Նմանատիպ նյութեր
952 դիտում
23:28 04-04-2023
Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
907 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը