211652_close_icon
views-count1269 դիտում article-date 13:50 18-12-2015

Ինքնիրավչության մեղադրանքով հետախուզվողին Հայաստան տեղափոխեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1974 թ. ծնված Սասուն Թ.-ին, ով 2014 թ. ապրիլի 14-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 322 հոդվածի (Ինքնիրավչությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Սասուն Թ.-ն փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր