2524 դիտում
08:07 18-12-2015
Հանձնարարվել է մոռացության մատնել հանրաքվեի թեման. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական քարոզչության պատասխանատուներին հանձնարարվել է սահմանադրական փոփոխությունների թեման մոռացության մատնել: Այս հարցում իշխանական լրատվամիջոցները բնական «դաշնակից» ունեն՝ ի դեմս Ամանորի տոների: Առաջիկա երեք շաբաթներին առանց այդ էլ լրատվության մեջ քաղաքական նորություններն այլեւս հետաքրքրություն չեն ներկայացնում: Ամանորի տոներից հետո, երբ արդեն լրատվական դաշտը կսկսի ակտիվանալ, իշխանական լրատվամիջոցներում հիմնական շեշտը կդրվի ՀՀ ընտրական օրենսգրքի՝ ոտքից գլուխ փոխոխության ենթարկվելիք նախագծի վրա:
Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության համաձայն՝ նոր ընտրական օրենսգիրքը խորհրդարանը պետք է ընդունի մինչեւ եկող տարվա հուլիսի 1-ը: Այսինքն՝ այդ փաստաթղթի մշակելու եւ խորհրդարանում քննարկելու համար իշխանությունները եւ ընդդիմությունն ունենալու են ընդամենը վեց ամիս ժամանակ»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9112 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2155 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան