3639 դիտում
11:21 17-12-2015
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավարը բյուջեի միջոցներով ցանկացել է բարեկարգել իր ամառանոց տանող ճանապարհը. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 2016թ. պետական բյուջեի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել, այդ թվում՝ 68.2 մլն դրամ տրամադրել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի գյուղամիջյան ճանապարհի վերանորոգման և ամբողջական տեսքի բերելու: Կառավարությունը, ըստ թերթի, չի ընդունել ՀՀԿ խմբացության ղեկավարի ներկայացրած առաջարկը՝ պատճառաբանելով, որ դա առաջնահերթ չէ:
«Ինչպես պնդում են մեր աղբյուրները, ծնունդով վանաձորցի Վահրամ Բաղդասարյանը Պտղնիի գյուղամիջյան ճանապարհի վերանորոգման մասին առաջարկը պատահական չի ներկայացրել. Պտղնիում է գտնվում Վահրամ Բաղդասարյանի ամառանոցը, և նա փորձել է այսպես իր հարցերը հոգալ:
Ի դեպ, ՉԻ-ն տեղեկացրել էր, որ նախորդ տարի էլ 2015թ. բյուջեի նախագծում Բաղդասարյանն առաջարկել էր գումար տրամադրել Վանաձորի թիվ 31 մանկապարտեզին, քանի որ այդ հաստատության տնօրենն իր եղբոր կինն է՝ Սուսաննա Գրիգորյանը», -գրել է թերթը:
Նմանատիպ նյութեր
3405 դիտում
09:18 14-02-2018
Հայաստանի զարգացման հիմնադրամը բյուջեի միջոցներով գնում է սիգարետներ՝ 1500 դրամով. «Ժողովուրդ»
1138 դիտում
16:17 17-03-2021
ՀՀ պետական բյուջեի միջոցներով ձեռք կբերվի 905 848 հատ դասագիրք
Այս բաժնից
1390 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1969 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1774 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ