Պուտինը Քերիին առաջարկել է գնալ քնել
                        ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման սկզբում Ռուսաստանի նախագահը առաջարկել է վերջինիս քնել, հանգստանալ: Այս մասին հայտնում է  РИА Новости-ն:
«Դուք ջանքեր չեք խնայում առաջնահերթ հարցերին լուծում տալու համար: Չենք հասցնում անգամ հետևել ձեր տեղաշարժին: Ձեզ պետք է քնել»,- ասել է ՌԴ նախագահը:
Ջոն Քերին շնորհակալություն է հայտնել Պուտինին հրավերի, ինչպես նաև Սերգեյ Լավրորվի գլխավորությամբ ստեղծված խմբի հետ համագործակցելու համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

