Հռոմում Լավրովը կհանդիպի Քերիին
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ժամանել է Հռոմ, որտեղ կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայի ճգնաժամն է:
Հանդիպման նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռիբակովն ասել է, թե հանդիպմանը Սերգեյ Լավրովը հայտնելու է Մոսկվայի մտահոգությունը՝ կապված ԱՄՆ-ի Կոնգրեսում օրերս ընդունված «Ուկրաինայի ազատության աջակցության ակտ» բանաձևի հետ: