Ուկրաինան պետք է լինի կայուն և խաղաղ պետություն. Լավրովը՝ Քերիին
                        Ուկրաինան պետք է լինի կայուն և  խաղաղ պետություն: ինչրպես հաղորդում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրովը Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից առաջ:
 «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան   լինի կայուն և  խաղաղ պետություն, որպեսզի նրա բոլոր քաղաքացիները զգան իրենց հավասար և իրավունքները հարգվող»,-ասել է ռուսական նախարարը:
 ԱՄՆ պետքարտուղարն էլ իր հերթին նշել է, որ Ուկրաինան անկախ պետություն է և ոչ թե , «պեշկա այլ պետությունների համար»: 
 «Մենք ցանկանում ենք, որ նա դառնա կամուրջ արևելքի և արևմուտքի միջև»,- նշել է Քերին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

