Դե, կարող ա մի հատ էշի վրա նստած էթամ. չի բացառվում, որ ԱԺ նախկին պատգամավորը նկարահանվի ֆիլմում
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, նոր ֆիլմ է նկարահանում եւ կրկին՝ ցեղասպանության մասին:
Ֆիլմում ներգրավված են թե նախկին ֆիլմի դերասանները, թե նոր դերասաններ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Հակոբյանը:
Նա նշեց, որ այս պահին ֆիլմի փորձերն են ընթանում: Սցենարի հեղինակը եւ հովանավորը կրկին ինքն է:
Հարցին, թե՝ հնարավո՞ր է, որ ինքն էլ նկարահանվի ֆիլմում, նման ցանկություն կա՞, թե՞ ոչ, պատասխանեց. «Այս ֆիլմն ավելի լուրջ եւ պատմական ֆիլմ է: Չեմ մտածել ֆիլմում նկարահանվելու մասին, բայց վատ չէր լինի, որ ես էլ նկարահանվեի: Կարողա ա, մի հատ էշի վրա նստած էթամ, օրինակի համար: Բայց դա չի նշանակում, որ գլխավոր դերում կխաղամ»:
Մեկ այլ հարցին, թե հնարավոր է, որ մի օր էլ հոլիվուդյան շուկա դուրս գա, պատասխանեց, որ ինքը Հոլիվուդի հետ գործ չունի: