211652_close_icon
views-count1296 դիտում article-date 12:40 15-12-2015

Ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու դեպքով հարուցված քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 06 12 2015թ. հանրաքվեի ժամանակ՝ 26/29 ընտրական տեղամասում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայող Ա. Դ.-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08:30-ին Քասախ գյուղի վարչական տարածքում տեղակայված հիշյալ ընտրական տեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կոտրել են քվեատուփը: Նույն ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Վ. Դ.-ն, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, նկատել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը քվեատուփի մեջ է գցել կեղծ քվեաթերթիկներ, ինչից վրդովվելով ինքը վերցրել է քվեատուփը, գցել է հատակին, որի հետևանքով այն վնասվել է: Հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր