211652_close_icon
views-count1527 դիտում article-date 12:26 13-02-2015

Հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական անփութության դեպքով հարուցված քրգործն ընդունվել է վարույթ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցները Վանաձոր քաղաքում գտնվող տնատիրությունը հարկադիր աճուրդով 9 մլն. 380 հազ. ՀՀ դրամով Վահագն Կ.-ին վաճառելուց և հիշյալ աճուրդը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից անվավեր ճանաչվելուց հետո, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն պարտավոր լինելով կազմակերպել կրկնակի հարկադիր աճուրդ, հարկադիր կատարողները չեն կատարել իրենց պարտականությունները, այն է՝ չեն կազմակերպել կրկնակի հարկադիր աճուրդ, որի պատճառով հիշյալ տնատիրության սեփականատերն օտարել է այն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. Վահագն Կ.-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 9 մլն. 380 հազ. ՀՀ դրամ գույքային վնաս: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր