Եվրոպայի լիգա. «Բորուսիան» կխաղա «Պորտուի» հետ», ռուսական «Լոկոմոտիվը»՝ թուրքական «Ֆեներբահչեի» և մյուս զույգերը
Շվեյցարական Նյոնում ավարտվեց Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի վիճակահանությունը: Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցը դարձավ «Պորտուն»:
Ամենաուշագրավը Մոսկվայի «Լոկոմոտիվի» և թուրքական «Ֆեներբահչեի» միջև կայանալիք մրցամարտն է, եթե այն, իհարկե կայանա՝ հաշվի առնելով ռուս-թուրքական բարդ հարաբերությունները, որոնք մինչև գարուն կարող են էլ ավելի սրվել: Համենայնդեպս, վոլեյբոլի ռուսական ակումբները Եվրագավաթներում հրաժարվեցին խաղալ թուրքական ակումբների և նրանց պարտություն գրանցվեց: Սպասենք մինչև գարուն:
[b]Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակչի վիճակահանության արդյունքները.
[/b]«Բորուսիա» Դ. (Գերմանիա) - «Պորտու» (Պորտուգալիա)
«Սենտ Էտիեն» (Ֆրանսիա) - «Բազել» (Շվեյցարիա)
«Վալենսիա» (Իսպանիա) - «Ռապիդ» (Ավստրիա)
«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)
«Ֆեներբախչե» (Թուրքիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
«Անդերլեխտ» (Բելգիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)
«Միտյուլանդ» (Դանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Աուգսբուրգ» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)
«Սպարտա» (Չեխիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Լացիո» (Իտալիա)
«Սյոն» (Շվեյցարիա) - «Բրագա» (Պորտուգալիա)
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Շալկե» (Գերմանիա)
«Մարսել» (Ֆրանսիա) - «Ատլետիկ» (Իսպանիա)
«Սևիլյա» (Իսպանիա) - «Մոլդե» (Նորվեգիա)
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Բայեր» (Գերմանիա)
«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա)
1/16 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան 2016 թվականի փետրվարի 18-ին, իսկ պատասխան հանդիպումները` փետրվարի 25-ին: