211652_close_icon
views-count735 դիտում article-date 15:19 14-12-2015

ՀՔԾ պետի տեղակալը լրատվամիջոցներին ներկայացրեց քաղաքացիների` հանրաքվեի իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումների քննարկման ընթացքը

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում քաղաքացիների հանրաքվեի իրավունքի իրացմանը խոչընդոտելու և այլ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին արագ արձագանքելու, արդյունավետ և որակյալ քննությունն ապահովելու նպատակով Հատուկ քննչական ծառայությունում, Ծառայության պետի հրամանով դեռևս 2015 թվականի նոյեմբերի 25-ին ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են Ծառայության երկարամյա փորձ ունեցող աշխատակիցները: Անցած օրերի ընթացքում աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել և քննարկվել են ստացվող տարբեր բնույթի տեղեկատվությունը՝ ԶԼՄ-ների և Հասարակական կազմակերպությունների հրապարակումները, նաև քաղաքացիների ահազանգերն ու գրավոր դիմումները,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանը: Վերջինս նշել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ Հատուկ քննչական ծառայության քննիչների իրավասությանն է վերապահված ընտրական գործընթացների հետ կապված ոչ բոլոր հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննության կատարումը: Մ. Բաբայանը ներկայացնելով վիճակագրական պատկերը` ընդգծել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 14-ի դրությամբ Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրենց իրավասությանը օրենքով հանձնված նյութեր են նախապատրաստվել 18 հաղորդումների վերաբերյալ, որոնցից՝ -3-ի դեպքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակելու հիմքով հարուցվել են քրեական գործեր, 4 քրեական գործ էլ ստացվել է դատախազությունից և նախաքննական այլ մարմիններից: Այսպիսով` 14.12.2015թ. դրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է 7 քրեական գործեր: -5 նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառով, -6 նյութերի նախապատրաստում դեռևս ընթացքի մեջ է, -4 հաղորդումների քննարկում հետագայում շարունակվել է այլ նյութերի և քրեական գործերի հետ համատեղ: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր