211652_close_icon
views-count1332 դիտում article-date 13:50 14-12-2015

Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան տեղափոխեցին 6 տարվա հետախուզվողի

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1959 թ. ծնված Գալուստ Ա.-ն, ով 2009 թ. դեկտեմբերի 12-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Խափանման միջոցը՝ կալանք: Գալուստ Ա.-ն փոխանցվել է Մալաթիայի բաժնի ծառայողներին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր