75354 դիտում
22:30 25-02-2020
ՌԴ Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում առեղծվածային հանգամանքներում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն:
Ինչպես հայտնում է [url=https://vestivrn.ru/news/2020/02/25/pod-voronezhem-pri-vyezde-iz-doma-v-inomarke-rasstrelyali-24-letnego-syna-biznesmena/]Вести Воронеж[/url]-ը, միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 24-ին, երբ երիտասարդը մեքենայով փորձում էր դուրս գալ իր տան բակից: Անհայտ անձը կրակել է Nissan մակնիշի ավտոմեքենայի դիմապակու ուղղությամբ, որում գտնվել է երիտասարդը: Ստացած հրազենային վնասվածքից վերջինս տեղում մահացել է:
Աղբյուրի տեղեկություններով՝ երիտասարդը հայ ձեռնարկատիրոջ որդին էր: Նրանց ընտանիքը երկար ժամանակ բնակվել է Վորոնեժում: Տան մոտակայքում գտնվում է նրանց պատկանող սրճարանը: Ընտանիքի ծանոթները կարծում են, որ կատարվածն առնչություն ունի հոր բիզնեսի հետ:
Նմանատիպ նյութեր
11254 դիտում
22:20 12-12-2015
Վորոնեժում ադրբեջանցի քրեական հեղինակությանը սպանել են՝ ջախջախելով գլուխը, դեմքը
Այս բաժնից
460 դիտում
18:01 03-05-2024
Վաղարշակ Հակոբյանը ղազախ պաշտոնյաներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները
781 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ