211652_close_icon
views-count1403 դիտում article-date 14:37 12-12-2015

Անկախ քննարկումներից՝ ԵՄ-ը երկարաձգելու է Մոսկվայի դեմ պատժամիջոցները. աղբյուր

Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցները, որոնց ժամկետն ավարտվում է 2016 թվականի հունվարի 31-ին, քննարկվեն, թե ոչ, երկարաձգվելու են, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով ԵՄ խորհրդին մոտ կանգնած աղբյուրին: «Ամեն ինչ շատ պարզ է: ԵՄ-ը կապում է սահմանափակող միջոցառումները մինսկյան համաձայնությունների հետ: Դա այն հարցը չէ, որը ենթակա է քննարկման, սա քաղաքական նպատակ է, որը մենք այսօր ունենք: Իսկ այօրվա դրությամբ Մինսկի համաձայնությունները իրագործված չեն, հետևաբար, պատժամիջոցներն էլ կերկարաձգվեն»,-ասել է աղբյուրը:

Նմանատիպ նյութեր