ԱՄՆ-ն ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին ԵՄ-ի որոշումը
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դրական է գնահատել Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին կայացրած որոշումը:
Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանալ նա նշել է, որ ԱՄՆ-ն և G7-ի նրա գործընկերները հստակորեն հասկացրել են Ռուսաստանին, որ այդ պատժամիջոցները ուղիղ կապ ունեն մինսկյան համաձայնությունների իրագործման հետ, այն է՝ պատժամիջոցները կվերացվեն, երբ Մոսկվան ամբողջովին կատարի այդ համաձայնությունները: