968 դիտում
11:28 22-06-2015
ԵՄ-ը այսօր կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին
Եվրամիությունը պաշտոնապես կհայտարարի Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները ևս 6 ամսով երկարաձգելու մասին: Այդ մասին Լյուքսեմբուրգում մեկնարկելիք ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերով նստաշրջանից առաջ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համմոնդը:
Նրա խոսքով՝ նախարարների հայտարարությունը կհեռարձակվի Եվրահանձնաժողովի ծառայությունների կողմից:
Նշենք, որ 2014 թվականի մարտից մինչ այսօր արևմտյան պետությունները մի քանի անգամ Ուկրաինայի ճգնաժամի հարցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել են: Վերջին պատժամիջոցները սահմանվել են այս տարվա մարտ ամսին, երբ ընդլայնվեց ԱՄՆ-ի «սև ցուցակը»:
Բացի այդ, Բավարիայում անցկացված «G7»-ի գագաթնաժողովում որոշում է կայացվել ինչպես պատժամիջոցների երկարաձգման, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանման մասին:
Նմանատիպ նյութեր
1021 դիտում
11:02 23-06-2015
ԱՄՆ-ն ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին ԵՄ-ի որոշումը
1613 դիտում
14:37 12-12-2015
Անկախ քննարկումներից՝ ԵՄ-ը երկարաձգելու է Մոսկվայի դեմ պատժամիջոցները. աղբյուր
2802 դիտում
16:29 27-05-2016
Կրեմլն արձագանքել է G7-ի կողմից Մոսկվայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու որոշմանը
Այս բաժնից
1228 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1960 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1072 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին