2592 դիտում
19:11 11-12-2015
Հանրաքվեի արդյունքները չեղյալ համարելու պահանջով Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին հաջորդեց երթը դեպի ԿԸՀ
Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները չեղյալ համարելու պահանջով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Ազատության հրապարակում անցկացրեց իր հերթական հանրահավաքը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, հանրահավաքը մարդաշատ չէր: Իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթում ասաց, որ ժողովուրդը դեկտեմբերի 6-ին աշխարհին ասաց, որ մենք ընտրում ենք հարություն։
«Պայքարը շարունակվում է, թող ոչ ոք չկասկածի, սուտ մահանաներ ոչ ոք չտա հանկարծ»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչպես նաեւ հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին: Նստացույցն Ազատության հրապարակում շարունակվում է: Առաջիկայում բողոքի ակցիաներ են անելու նաեւ մարզերում:
Հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԿԸՀ:
Նմանատիպ նյութեր
2356 դիտում
20:02 07-12-2015
Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին հաջորդեց երթը. հայտնի է նոր հանրահավաքի օրը
Այս բաժնից
739 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան