Բաքվում հղի կինը իրեն ցած է նետել 4-րդ հարկից
Բաքվի Հաթայի թաղամասում երեկ 18-ամյա հղի կին է փորձել ինքնասպանություն գործել, հաղորդում է ադրբեջանական haqqin.az պորտալը:
Վերջինը գտնվում է հղիության 4-րդ ամսում և կյանքին վերջ տալու նպատակով շենքի 4-րդ հարկի պատշգամբից իրեն ցած է նետել:
Պատճառը եղել են ընտանեկան մշտական վեճերը և ամուսնու՝ հաճախ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը: Նրան ծանր վիճակում վիճակում տեղափոխել են հիվանդանոց: