Ինչպես հայ կարատեիստները նվաճեցին հաղթանակը. բացառիկ լուսանկարներ և տեսանյութեր Բելգրադից
Հայաստանի Ֆուդոկան կարատեի հավաքականը դեկտեմբերի 2-6 Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում չափազանց հաջող ելույթ էր ունեցել:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/12/08/72316/]Ինչպես արդեն տեղեկացրել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը[/url], Ֆուդոկան կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WFF) Բելգրադում կազմակերպած առաջնությանը ներկայացված էր 62 պետություն՝ ավելի քան 1600 մարզիկներով:
Հայ երեք մարզիկներն էլ՝ Արծրուն Օհանյանը (21-35 տարեկանների խումբ), Արման Պետրոսյանը (12-13 տարեկանների խումբ) և Ջոն Երեմյանը (10-11 տարեկանների խումբ), առաջնությունից վերադարձել են մեդալներով. Ա. Օհանյանը՝ ոսկե, Ա. Պետրոսյանը և Ջ. Երեմյանը՝ բրոնզե մեդալներով:
Ներկայացնում ենք բացառիկ լուսանկարներ և տեսանյութ՝ Ֆուդոկան կարատեի աշխարհի առաջնությունից: