1049 դիտում
20:19 10-12-2015
Հայաստանի ներկայացուցիչը ելույթ ունեցավ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 32-րդ միջազգային համաժողովին
Դեկտեմբերի 8-ից 10-ը Ժնևում կայացավ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 32-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցում էին Ժնևյան կոնվենցիաների անդամ շուրջ 190 երկրների պաշտոնական պատվիրակություններ, Կարմիր խաչի ազգային ընկերությունների ներկայացուցիչներ:
ՀՀ պապատվիրակության ներկայացուցիչ, Ժնևում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը համաժողովում ունեցած իր ելույթում շեշտեց, որ միջազգային հանրության կողմից առաջին անգամ դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր, այդ կապակցությամբ ընդգծելով այն կարևոր հումանիտար առաքելությունը, որ տարբեր երկրներում գործող Կարմիր խաչի ազգային ընկերությունները, կամավորներն իրականացնել են մարդկության դեմ գործված ոճիրների, այդ թվում՝ և Հայոց Ցեղասպանության դժնի օրերին:
Ելույթում անդրադարձ կատարվեց նաև մեր տարածաշրջանում միջազգային հումանիտար իրավունքի պարբերական ոտնահարումներին, որոնց շարունակական թիրախն է դառնում, մասնավորապես, սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը:
Համաժողովը Կարմիր խաչի միջազգային շարժման բարձրագույն ներկայացուցչական մարմինն է և գումարվում է քառամյա պարբերականությամբ:
Նմանատիպ նյութեր
1691 դիտում
15:46 12-12-2019
ԱԳ նախարարի տեղակալը Ժնևում մասնակցել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաժողովին
4376 դիտում
11:06 08-05-2017
Այսօր Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային օրն է
Այս բաժնից
811 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
424 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
577 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ