910 դիտում
15:27 10-12-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներին:
Կազմակերպության անդամները Երեւան են այցելել Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի հրավերով: ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն այս տարվանից անդամակցում է միջազգային ուսանողական կառույցին: Նշենք, որ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության հավաքին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել շուրջ քսան երկրի պատվիրակներ:
Ողջունելով եվրոպացի ուսանողներին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Ազգային ժողովում ներկայացված երեք կուսակցություններ ԵԺԿ անդամ են: ԱԺ նախագահը կարեւորել է ուսանողների ներգրավվածությունը ժողովրդավարական կառույցներին եւ նշել, որ ծանոթ է կազմակերպության ծրագրերին եւ հայ ուսանողների հետ համագործակցության հեռանկարներին:
ԱԺ նախագահի խոսքով՝ մեծ դերակատարություն ունեն երիտասարդները երկրի կայացման, պետականաշինության ու հզորացման գործում: Խոսելով հայ երիտասարդների մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Հայաստանի քաղաքական օրակարգում մեծ տեղ է հատկացված երիտասարդությանը: Պետական կառավարման տարբեր բնագավառներում աշխատում են բանիմաց ու կիրթ երիտասարդներ»: ԱԺ նախագահի կարծիքով՝ աշխարհին անհրաժեշտ են նոր ծրագրեր, նոր մտածողություն, որոնք ստեղծողն ու իրականացնողը երիտասարդներն են:
Խոսելով օրեր առաջ Հայաստանում կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին՝ Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ պետությունն անցում է կատարում ավելի ժողովրդավարական մոդելի, եւ մեծ հնարավորություններ են ստեղծվում երիտասարդների համար՝ մասնակից դառնալու երկրում կատարվող կարեւորագույն իրադարձություններին, պետականաշինության գործընթացին:
Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը սիրով պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Սահմանադրության փոփոխություններին, երկրում իրականացվող երիտասարդական ծրագրերին, երիտասարդների ներգրավվածությանը պետության հասարակական եւ քաղաքական կյանքին:
Նմանատիպ նյութեր
1205 դիտում
18:46 09-12-2015
Երևանում անցկացվում է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության՝ EDS-ի խորհրդի հավաքը
1165 դիտում
14:55 11-12-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության անդամներին
Այս բաժնից
889 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1321 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
787 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch