4604 դիտում
11:20 10-12-2015
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքից կրակոցներ է արձակել
Հակառակորդը շարունակում է առաջնային գծի ողջ երկայնքով ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /39 արկ/, 82 /230 արկ/, 120 /37 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /40 արկ/ և ՌՊԳ-7 /4 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2700 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք /7 արկ/:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նմանատիպ նյութեր
2531 դիտում
12:06 08-12-2015
Ադրբեջանական կողմը TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքից 42 արկ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ
3848 դիտում
10:21 12-10-2015
Հակառակորդը TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից 17 արկ է արձակել. ԼՂՀ ՊՆ
2331 դիտում
10:02 18-11-2015
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը ՀԱՆ-17 տիպի նռնականետից կրակոցներ է արձակել
Այս բաժնից
832 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
811 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
910 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար