211652_close_icon
views-count2298 դիտում article-date 10:02 18-11-2015

Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը ՀԱՆ-17 տիպի նռնականետից կրակոցներ է արձակել

Նոյեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում: Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց, հայտնում է լղհ ՊՆ մամուլի ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր