«Եվրոմայդան.2 տարի անց». ՀՀԿ ԵԿ-ն մասնակցեց ՈՒկրաինայի վերակառուցմանն ուղղված համաժողովին
Օրերս Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացավ <<Եվրոմայդան. 2 տարի անց>> խորագիրը կրող համաժողովը, որին մասնակցում էին 68 երիտասարդ քաղաքական գործիչներ եվրոպական տարբեր երկրներից: Այստեղ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Ջուլիետա Նիկողոսյանը և Գևորգ Սողոմոնյանը:
Ծրագրի բոլոր մասնակիցները հանդիսանում էին Եվրոպայի ժողովուրդների կուսակցության(ԵԺԿ) Երիտասարդական կազմակերպության լիիրավ կամ ասոցացված անդամ կառույցների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հանդիսանում է ԵԺԿ ԵԿ(YEPP) ասոցացված անդամ:
Ծրագրի նպատակն էր որոշակի բարեփոխումներ կատարել մի շարք բանաձևերում, ինչպես օրինակ` <<Ցանցային չեզոքություն>>, <<Բուրունդիում նոր քաղաքացիական պատերազմից խուսափելու նախաձեռնությունը>>, <<Թվային գիտելիքների դեֆիցիտ>>, ինչպես նաև կատարել անհրաժեշտ փոփոխություններ` YEPP-ի ներքին կանոնադրությանը համապատասխան:
Ծրագրի շրջանակներում քննարկվեցին ՈՒկրաինայի քաղաքականության նոր մարտահրավերները, ՈՒկրաինայի վերակառուցման և բարեփոխումների ուղիները, կատարվեցին գործնական աշխատանքներ ներքին կարգավորումների և փոփոխությունների վերաբերյալ:
Քննարկման թեմաներից դուրս չմնաց նաև միջազգային ահաբեկչության հարցը:
Հաջորդիվ մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Մայդանի ժամանակ զոհվածների հիշատակին:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
[/b]