211652_close_icon
views-count965 դիտում article-date 21:32 12-06-2014

Հայաստանը մասնակցեց ՖԻՖԱ-­ի 64-­րդ համաժողովին

Այսօր բրազիլական Սան Պաուլո քաղաքում Բրազիլիա-Խորվաթիա մրցավեճով կմեկնարկի աշխարհի 20-րդ առաջնությունը: Մեկնարկից առաջ հունիսի 10-ին և 11-ին Սան Պաուլոյում կայացավ ՖԻՖԱ-ի 64-րդ համաժողովը: Համաժողովի ընթացքում պատվիրակների ուշադրությանը ներկայացվեցին տարբեր ոլորտներում ՖԻՖԱ­ի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցներ: Մասնավորապես, համաժողովի պատվիրակներին ներկայացվեց ռասիզմի դեմ պայքարում անցկացված միջոցառումների և ձեռնարկված միջոցների հաշվետվությունը: ՖԻՖԱ-ի բժշկական կոմիտեն զեկուցեց «FIFA 11 for Health» ծրագրի շրջանակներում 19 երկրներում կատարված աշխատանքների և արձանագրված հաջողությունների մասին: Ծրագիրը կրում է շարունակական բնույթ և խնդիր է դրված մինչև 2019թ. ծրագրի մասնակից դարձնել մոտ 100 երկիր: Համաժողովի պատվիրակները ողջունեցին ՖԻՖԱ-ի և Նոբելյան մրցանակի կոմիտեի նոր համատեղ «Handshake for peace» ծրագրի մեկնարկը, որը կնպաստի համերաշխության և հարգանքի դրսևորմանը ֆուտբոլային դաշտում: Համաժողովի պատվիրակները հաստատեցին նաև ՖԻՖԱ-ի 2015-2018թթ. բյուջեն: Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին ՖԻՖԱ-ի բոլոր 209 անդամ երկրները: Հայաստանը ներկայացնում էին ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և ՀՖՖ գործկոմի անդամ Էդուարդ Ղազարյանը, ովքեր ներկա կլինեն նաեւ աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:

Նմանատիպ նյութեր