3060 դիտում
17:08 06-12-2015
Չի համապատասխանում իրականությանը. կրակոցներ չեն հնչել. ՀՀ ոստիկանություն
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ընտրողներից մեկը հայտնել է, թե անհայտ անձը հայհոյելով մտել է Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկն ու սկսել ատրճանակով կրակել: Հավաքվածները խուճապահար փախել են: Ժամանակին հասած ոստիկանները ոլորել են նրա ձեռքերն ու տարել:
Ստուգումներով պարզվել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության որևէ ընտրական տեղամասում նման միջադեպ չի եղել, և տեղեկատվությունը ակնհայտ սուտ է:
Կրկին կոչ ենք անում` հրապարակել միայն հավաստի տվյալներ և փաստեր, ձեռնպահ մնալ ապատեղեկատվությունից ու արհեստական լարվածություն ստեղծելու փորձերից:
Թիվ 10/20 ընտրատեղամասից ստացված ահազանգի կապակցությամբ
Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում «ilur.am»-ի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանից հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում թիվ 10/20 ընտրական տեղամասում վստահված անձ Դավիթ Սիմոնյանը դիտավորությամբ հարվածել ու կոտրել է իր տեսախցիկը և վնասել լրագրողական վկայականը:
Դ. Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Զառիթափ գյուղի 39/39 ընտրական տեղամասից ստացված ահազանգի կապակցությամբ
Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի 39/39 ընտրական տեղամասում, նույն գյուղի գյուղապետը ճնշում է գործադրում հանձնաժողովի նախագահի վրա, խոչընդոտում բնականոն աշխատանքին, իսկ տեղում ծառայություն կատարող ոստիկանության վերակարգը որեւէ միջոց չի ձեռնարկում։
Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համայնքի ղեկավարը ընտրատարածքում վիճել է հանձնաժողովի նախագահի հետ այն հարցի շուրջ, որ վերջինս տեսանկարահանում է կատարել ընտրատեղամասում։
Ոստիկանության աշխատակիցների կողմից իրավիճակը շտկվել է։ Հանձնաժողովի նախագահը հերքել է այն փաստը, որ ոստիկանության ծառայողները միջոցներ չեն ձեռնարկել։ Նշել է, որ ոստիկանները անմիջապես ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ։
Լրագրող Սոնա Թադևոսյանի հետ կատարված միջադեպի կապակցությամբ
Դեկտեմբերի 6-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից ոստիկանության Չարենցավանի բաժնում գրություն է ստացվել, որ «Թի Հայաստան» կայքէջում տեղադրված է «26/16 տեղամասում 12.02 դրությամբ ՏԸՀ անդամները սպառնում են տեղամասից հեռացնել «Ասպարեզ» կայքի լրագրող Սոնա Թադևոսյանին» հոդվածը:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Ս. Թադևոսյանը հրավիրվել է ոստիկանության Չարենցավանի բաժին` հաղորդում և բացատրություն տալու նպատակով, սակայն բանավոր հրաժարվել է հաղորդում տալուց` նշելով, որ խնդիրն առաջացել է իր վկայականի հետ կապված, քանի որ այն չի համապատասխանել գործող չափորոշիչներին, ինչից հետո խնդիրը տեղում լուծվել է:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն:
Ժամը 15.20-ին Սոնա Թադևոսյանը ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ «Ազատություն» ռադիոկայանն իր վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում, թե իբր ոստիկանությունն իրեն բերման է ենթարկել:
Հրապարակումների հետքերով Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, թե Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի հրահանգով «Քաղաքացի դիտորդ կոալիցիայի» անդամ կազմակերպությունների դիտորդների, այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և «Ասպարեզ» լրագրողների ակումբի ներկայացուցիչներին չի թույլատրվում ընտրողների ցուցակներում նայել ընտրողների հերթական համարները, ինչպես և արգելվում է ընտրողներին հարցեր տալ՝ պարզելու համար նրանց ինքնությունը, իսկ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն այցելել է 30/28 և 30/05 տեղամասեր և ահաբեկել «Քաղաքացի դիտարդ» նախաձեռնության դիտորդներին, այն բանից հետո, երբ նրանք որոշ ձեռագիր քաղվածքներ են արել ընտրողների գրանցամատյանից: Սպառնացել է, որ կձերբակալեն, ինչից հետո ստիպել է պատռել գրառումները: Նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր են նախապատրաստվում: Կատարվում է քննություն:
Խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանից հաղորդում է ստացվել, որ Արաբկիրի տարածքում` «Այո»-ի շտաբի դիմաց ժամը 13.00-ի սահմաններում, մի տղա, իսկ ժամը 14.00-ի սահմաններում` մի տատիկ խոչընդոտել են իր մասնագիտական գործունեությանը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Մարգարա գյուղից ստացված ահազանգի կապակցությամբ
Hetq.am կայքում «Գնում ես ներս ու «Այո»-ի դիմաց պտիչկա ես դնում». վստահված անձ դպրոցի տնօրենը՝ ընտրողներին» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ Մարգարա գյուղի դպրոցի տնօրենը տարեց մարդկանց ուղղորդում է քվեարկություն կատարելու։ Հոդվածում նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության Արմավիրի բաժնում կատարվում է քննություն։
Թիվ 36/39 ընտրատեղամասից ստացված ահազանգի կապակցությամբ
Դեկտեմբերի 6-ին, ժամը 10.25-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից Անիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի թիվ 36/39 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ընտրատեղամաս ներկայացած «Ասպարեզ» օրաթերթի և «www.asparez.am» կայքի ներկայացուցիչներից միայն վերջինիս է գրանցել գրանցամատյանում, իսկ օրաթերթի ներկայացուցչին հրաժարվել է գրանցել՝ պնդելով, որ երկուսն էլ նույն զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ են:
Կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
958 դիտում
21:48 22-01-2025
Կանգառներում դեռ տրանսպորտի սպասելու խնդիր կա, անում ենք ամեն ինչ՝ այն լուծելու ուղղությամբ․ Ավինյան
868 դիտում
21:35 22-01-2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել