Մեծ Բրիտանիայի թագավորական ավիացիոն ուժերը սկսել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին հարվածելու երկրորդ փուլը: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս անգամ թիրախ են ընտրվել Սիրիայի արևելյան մասում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող նավթային հանքերը:
Գործողություններն իրականացնում են Tornado և Typhoon մարտական ինքնաթիռները: