2847 դիտում
11:32 03-12-2015
Բրիտանական օդուժը սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին
Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերին պատկանող 4 «Տոռնադո» մարտական ինքնաթիռները առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով բրիտանական իրազեկ աղբյուրներին:
Կործանիչները օդ են բարձրացել Կիպրոսում տեղակայված ռազմաբազաներից մեկից: Ավիահարվածները սկսել են հասցվել անմիջապես այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանում քվեարկության արդյունքում արտոնվել է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիոն ուժերին միանալը:
Որոշումը կայացվել է երկար ու թեժ բանավեճերից հետո, որի նախաձեռնությունը պատկանում էր վարչապետ Դևիդ Քեմերոնին: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդեն ողջունել է այդ որոշումը:
Նմանատիպ նյութեր
2502 դիտում
16:34 05-12-2015
Բրիտանական օդուժը նոր հարվածներ է սկսել հասցնել ԻՊ-ի դիրքերին
1975 դիտում
10:25 24-09-2015
Ռուսաստանը կարող է միջազգային կոալիցիոն ուժերից դուրս սկսել հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին
5743 դիտում
21:21 15-11-2017
Ռուսական օդուժը խմբակային հարվածներ է հասցրել Սիրիայի Բու-Քեմալ քաղաքում տեղակայված ԻՊ-ի դիրքերին
Այս բաժնից
1327 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1180 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1165 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո