17386 դիտում
22:50 04-12-2015
Դատարանի որոշմամբ հոգենյարդաբանական դիսպանսեր տեղափոխված 18-ամյա երիտասարդը այնտեղից փախնելով` ժամեր անց փորձել է ինքնասպան լինել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` այսօր` դեկտեմբերի 4-ին, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր ՊՓԲԸ-ից փախուստի է դիմել Վանաձոր քաղաքի Բուլղարական 1-ին ավանի բնակիչ, 18-ամյա Հովհաննես Աթաբեկյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մի շարք հանցագործություններ կատարելուց հետո քննիչի որոշմամբ նշանակված հոգեբուժական հանձնաժողովի կողմից ճանաչվել էր անմեղսունակ և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի որոշմամբ նա ազատվել էր քրեական պատասխանատվությունից և որոշում էր կայացվել, որպեսզի նա բուժման նպատակով տեղափոխվի նշված դիսպանսեր:
Մինչ Լոռու մարզի ոստիկանները կփնտրեին նրան` Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չերկասի 5 տան բակում մի երեխա փորձում է ինքնասպան լինել:
Վանաձորի փրկարարներն ու ոստիկանները, ինչպես նաև տեղի շտապօգնության բրիգադը, ժամանելով ինքնասպանության վայր` պարզել են, որ այդ երկիտասարդը դիսպանսերից փախած Հ. Աթաբեկյանն է:
Այս պահին միջոցներ են ձեռնարկվում` նրան հոգենյարդաբանական դիսպասներ տեղափոխելու ուղղությամբ: