211652_close_icon
views-count1844 դիտում article-date 19:40 25-10-2014

Խելահեղ հանդիպում Ֆրանկֆուրտում. տեսանյութ

Բունդեսլիգայի 9-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ն ու «Շտուտգարտը» ֆուտբոլային «թրիլլեր» պարգևեցին ֆուտբոլասերներին: խելահեղ սցենարով ընթացած հանդիպումն ավարտվեց հյուրերի 5:4 հաշվով հաղթանակով: Երկու թիմերը ցուցադրեցին, թե ինչպես չպետք է գործել պաշտպանությունում և թե ինչպես պետք է գերագույն հաճույք պատճառել ֆուտբոլասերներին: 21-րդ րոպեին Մադլունգը առաջ մղեց ֆրանկֆուրտցինեին, սակայն մինչ ընդմիջման գնալը Մարտին Հարնիկի դուբլից հետո հյուրերը առաջ անցան հաշվի մեջ: 51-րդ րոպեին Քրիստիան Գենտները եռապատկեց իր թիմի առավելությունը: Այդուհանդերձ Թոմաս Շաֆի սաները չհանձնվեցին և Մայերի, Մադլունգի, Այգների դիպուկ հարվածներից հետո կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև հաշվի մեջ առջևել 4:3 հաշվով: Թվում էր, թե հոգեբանական առավելություն ստացած ֆրանկֆուրտցիները կկարողանան պահպանել հաղթական հաշիվը, սակայն տեղի ունեցավ հակառակը: Նախ 81-րդ րոպեին Տոբիաս Վերները վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 84-րդ րոպեին Քրիստիան Գենտները հաղթանակի նժարը թեքեց իր թիմի կողմը: Դրանից երկու րոպե անց «Այնտրախտ»-ը մնաց 10 հոգով, երբ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց հարձակվող Սեֆերովիչին: [b] «Այնտրախտ» - «Շտուտգարտ»՝4:5[/b] Գոլեր՝ Մադլունգ 21՛, 65՛, Մայեր 57՛, Այգներ 61՛ - հարնիկ 34՛,36՛, 51՛, Վերներ 81՛, Գենտներ 84՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր