Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների երկրպագուները նույնպես կմրցեն Կրասնոդարում
Ինչպես հայտնի է, մարտի 5-ին Կրասնոդարում տեղի կունենա ընկերական հանդիպում Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների միջև, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Այդ խաղին ներկա գտնվելու համար Հայաստանից Կրասնոդար են մեկնել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆան-ակումբի անդամները:
Մեր երկրպագուներն արդեն ժամանել են Կրասնոդար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ռուսաստանի ֆուտբոլային միության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 5-ին՝ ժամը 12:00-ին, Կրասնոդարում ֆուտբոլային հանդիպում կանցկացնեն նաև Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների երկրպագուները: