34-ամյա Արան «Հաղարծին» ռեստորանային համալիրում թմրանյութ է հյուրասիրել
34-ամյա Արա Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Հաղարծին» ռեստորանային համալիր մոթելի 4-րդ սրահում թմրամիջոց իրացնելու նպատակով պատրաստել է կոկաին և մեթադոն տեսակի թմրամիջոցներ, լցրել թվով 4 հատ ներարկիչների մեջ, որոնցից մեկը ապօրինի կերպով հյուրասիրելու միջոցով իրացրել է նույն սրահում գտնվող Արա Հայրապետյանին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենգրքի 266 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է գրավը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: