29-ամյա Արան «Անգել» կարաոկե ակումբում բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ
29-ամյա Արա Քիշմիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ոգելից խմիչքի ազդեցության տակ Վարդանանց 15/5 հասցեում գործող «Անգել» կարաոկե ակումբում բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնին կից պահպանության վաշտի ջոկի հրամանաւար Սարգիս Կարապետյանի նկատմամբ` կապված վերջինիս ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Նրա դեմ քրեկաան գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: